14:11  ,  5 հուլիսի, 2012

Ֆեդերերի հերթական ռեկորդը

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր ֆեդերերը, թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչում հաղթելով ռուսաստանցի Միխայիլ Յուժնիին, 32-րդ անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կիսաեզրափակիչ: Շվեյցարացի թենիսիստը բացարձակ ռեկորդ սահմանեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կիսաեզրափակչի ուղեգիր ձեռք բերելու ցուցանիշով, հաղորդում է Tennis.com-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆեդերերը նաեւ գերազանցել էր Ջիմի Կոնորսի՝ «Մեծ սաղավարտի» մրցաաշարերում տարած հաղթանակների ռեկորդը: Կոնորսի ցուցանիշը չէր գերազանցվել 20 տարի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով