12:49  ,  5 հուլիսի, 2012

Դի Կանիո. Բալոտելին արժանի է ապտակի

Անգլիական «Սուինդոն Թաունի» խարիզմատիկ իտալացի մարզիչ Պաոլո դի Կանիոն բացասաբար է արտահայտվել «Մանչեսթեր Սիթիի» եւ Իտալիայի հավաքականի ռմբարկու Մարիո Բալոտելիի մասին:

«Բալոտելին ընդամենը էգոիստ է, որը մի լավ ապտակի է արժանի: Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի Գերմանիայի հետ խաղում նա երկու լավ գնդակ խփեց, սակայն դրանից հետո խաղալու փոխարեն սպասում էր, թե երբ պետք է ավարտվի հանդիպումը, որ տոնի իր գոլերը: Բալոտելին ինքն իր համար է խաղում, նա չի խաղում հավաքականի համար: Նա կարծում է, թե աշխարհը իր շուրջն է պտտվում: Նրա նմաններն արժանի են ապտակի: Իտալիայի հավաքականը եզրափակիչ դուրս եկավ Անտոնիո Կասանոյի շնորհիվ»,- հայտարարել է Դի Կանիոն, փոխանցում է championat.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով