Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ թուրքական «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլսն անհատական ծրագրով վերսկսել է մարզումները: 26-ամյա ֆուտբոլիստը կատարել է վազքային վարժություններ, հաղորդում է milliyet-ը:
Արաս Օզբիլիսը ձախ ծնկահոդի վնասվածք էր ստացել Դանիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում:
Հայ ֆուտբոլիստը բացակայում է «Բեշիկթաշի» հայտացուցակից Չեմպիոնների լիգայում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում