Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաստատել է, որ պատրաստ է «Օսասունայի» դեմ Իսպանիայի առաջնության երրորդ տուրի հանդիպմանը եւ դուրս կգա խաղադաշտ: Այս մրցաշրջանում Ռոնալդուն ոչ մի հանդիպման դեռ չի մասնակցել:
«Այո, ես կխաղամ «Օսասունայի» դեմ»,- Ռոնալդուի խոսքը փոխանցում է AS-ը:
«Ռեալ» - «Օսասունա» հանդիպումը սեպտեմբերի 10-ին է: Սպավում է, որ Ռոնալդուն կկարողանա խաղալ մոտ 60 րոպե: Պորտուգալիայի հավաքականի առաջատարը ծնկահոդի վնասվածք էր ստացել Եվրո-2016-ի եզրափակիչում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում