10:52  ,  5 հուլիսի, 2012

Դել Բոսկե. Չավին կմասնակցի աշխարհի առաջնությանը

Չավին ցանկանում է մասնակցել ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնությանը, հայտարարել է Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն:

«Հուսով եմ՝ Չավին կմասնակցի Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Նա ցանկանում է դա եւ այդ ցանկությունը համապատասխանում է իմ առաջիկա պլաններին: Չավին երբեք վատ չի խաղացել: Երբեք վատ ֆուտբոլ չեմ տեսել նրա կատարմամբ: Նա եզակի ֆուտբոլիստ է եւ, միանշանակ, Իսպանիայի հավաքականի առաջատարներից մեկն է: Նա մեր թիմի գլխավոր դերակատարներից է»,- Դել Բոսկեի խոսքը փոխանցում է Marca-ն:

30-ամյա Չավին 2000 թվականից է հանդես գալիս Իսպանիայի հավաքականում: Ազգային թիմի կազմում անցկացրել է 115 հանդիպում եւ դարձել է 11 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով