19:12  ,  6 սեպտեմբերի, 2016

Հայաստանի Մ-19 հավաքականը կամային հաղթանակ է տարել Մոլդովայում

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթել է Մոլդովայի թիմին:

Մոլդովայում կայացած խաղում հայկական թիմն առաջին րոպեին գոլ է բաց թողել, սակայն երկրորդ խաղակեսում Էդգար Մովսիսյանի եւ Վահան Բիչախչյանի գոլերի շնորհիվ կամային հաղթանակ է տարել, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ Մոլդովայի եւ Հայաստանի Մ-19 հավաքականների միջեւ առաջին ընկերական խաղն ավարտվել էր 2:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում