IBF, WBO եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, գերծանրքաշային բռցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն (57-3, 50 նոկաուտ) բաց մարզում է անցկացրել չեմպիոնական մենամարտից առաջ:
Հիշեցնենք, որ ուկրաինացի բռնցքամարտիկը պատրաստվում է տիտղոսի պաշտպանության մենամարտի: Հուլիսի 7-ին Բեռնի ֆուտբոլային ստադիոնում նրա մրցակիցը կլինի ամերիկացի Թոնի Թոմփսոնը (36-2, 24 նոկաուտ):
Չորս տարի առաջ Համբուրգում Վլադիմիր Կլիչկոն 11-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Թոմփսոնին: Հիմա 40-ամյա ամերիկացին ցանկանում է տիրանալ ուկրաինացու բոլոր գոտիներին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում