Վլադիմիր Կլիչկոյի բաց մարզումը մենամարտից առաջ

09:31   5 հուլիսի, 2012

IBF, WBO եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, գերծանրքաշային բռցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն (57-3, 50 նոկաուտ) բաց մարզում է անցկացրել չեմպիոնական մենամարտից առաջ:

Հիշեցնենք, որ ուկրաինացի բռնցքամարտիկը պատրաստվում է տիտղոսի պաշտպանության մենամարտի: Հուլիսի 7-ին Բեռնի ֆուտբոլային ստադիոնում նրա մրցակիցը կլինի ամերիկացի Թոնի Թոմփսոնը (36-2, 24 նոկաուտ):

Չորս տարի առաջ Համբուրգում Վլադիմիր Կլիչկոն 11-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Թոմփսոնին: Հիմա 40-ամյա ամերիկացին ցանկանում է տիրանալ ուկրաինացու բոլոր գոտիներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։