Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում կայացած Դանիա – Հայաստան ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղում հայ երկրպագուները մեծաքանակ չեն եղել, սակայն նրանք շատ ակտիվ էին:
Լոնդոնի «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի՝ անհաջող իրացրած 11 մետրանոց հարվածից հետո հայ երկրպագուների ցնծությունն անսահման է եղել:
Հիշեցնենք, որ Դանիայի հավաքականը Հայաստանին հաղթել էր նվազագույն հաշվով: Էրիկսենը հաշիվը բացել էր առաջին խաղակեսում, իսկ 72-րդ րոպեին վրիպել էր 11 մետրանոցից:
Տեսանյութը՝ ՖԱՖ-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում