20:46  ,  4 սեպտեմբերի, 2016

ԱԱ-2018. Դանիան լուրջ դիմադրության չի հանդիպում Հայաստանի կողմից (առաջին խաղակես)

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը հանդիպել է դանիացիների հետ: Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում ընթացող խաղի առաջին խաղակեսն ավարտվեց Դանիայի թիմի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Դանիացիներն ունեն հսկայական առավելություն: Հայաստանի հավաքականը դժվարությամբ է դուրս գալիս սեփական կիսադաշտից, իսկ մրցակցի դարպասին գրեթե չի մոտենում: Առաջին խաղակեսի միակ գոլը 17-րդ րոպեին խփել է Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը: 40-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Գեւորգ Ղազարյանը: Ընդմիջում է:

Առաջին խաղակեսից հետո գնդակին տիրելու տոկոսային հարաբերությունը 70-30 է՝ հօգուտ Դանիայի թիմի:

ԱԱ-2018, ընտրական մրցաշար

E խումբ, առաջին տուր

ԴանիաՀայաստան՝ 1:0 (առաջին խաղակես)

Կրիստիան Էրիկսեն, 17

Հայաստան. Արսեն Բեգլարյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան, Հրայր Մկոյան, Գեւորգ Հովհաննիսյան, Արտակ Եդիգարյան, Գոռ Մալաքյան, Արաս Օզբիլիս (Գեւորգ Ղազարյան, 40), Գեղամ Կադիմյան, Դավիթ Արշակյան:

ԴանիաՖրեդերիկ Ռյոննով («Բրոնդբյու»)Սիմոն Կյաեր («Ֆեներբահչե»), Անդրեաս Կրիստենսեն («Բորուսիա» Մյոնխենգլադբախ), Յաննիկ Վեստերգոր («Բորուսիա» Մյոնխենգլադբախ), Պետեր Անկերսեն («Կոպենհագեն»), Ուիլյամ Կվիստ («Կոպենհագեն»)Ռիզա Դուրմիսի («Բետիս»)Պյեր-Էմիլ Հյոյբերգ («Սաութհեմփթոն»), Կրիստիան Էրիկսեն («Տոտենհեմ»), Նիկոլայ Յորգենսեն («Ֆեյենորդ»), Վիկտոր Ֆիշեր («Միդլսբրո»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով