09:33  ,  1 սեպտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյան. Հուսով եմ՝ կմասնակցեմ Դանիայի դեմ խաղին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Չեխիայի դեմ ընկերական խաղից հետո ստադիոնի մոտ մոտեցել է երկրպագուներին եւ ինքնագրեր բաժանել:

ՖԱՖ շարժման երկրպագուները անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանին հարցրել են, թե արդյոք նա կկարողանա մասնակցել դանիացիների դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարիի առաջին տուրի խաղին: Մխիթարյանը պատասխանել է. «Հուսով եմ»:

Չեխական Մլադա Բոլեսլավ քաղաքում կայացած խաղում Հայաստանի հավաքականը չհուսադրող խաղով պարտվել էր 0:3 հաշվով, իսկ Մխիթարյանը 38-րդ րոպեին փոխարինվել էր վնասվածքի պատճառով: Այդ խաղից հետո Հայաստանի հավաքականը մեկնելու է Կոպենհագեն, որտեղ սեպտեմբերի 4-ին կկայանա դանիացիների դեմ ընտրական հանդիպումը:

Տեսանյութը՝ ՖԱՖ-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում