Ֆուտբոլի Չեխիայի հավաքականը շարունակում է պատրաստվել Հայաստանի հավաքականի դեմ ընկերական խաղին, որը տեղի կունենա օգոստոսի 31-ին Չեխիայի Մլադա Բոլեսլավ քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:15-ին:
Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է թիմի հերթական մարզման տեսագրությունը: Մարզումն անցել է հորդառատ անձրեւի տակ:
Հայաստանի հավաքականն արդեն ժամանել է Չեխիա: Օգոստոսի 30-ին թիմը կանցկացնի առաջին մարզումը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում