15:46  ,  29 օգոստոսի, 2016

Պատմության ամենաթանկ շոտլանդացի ֆուտբոլիստը տեղափոխվեց Բունդեսլիգա

Անգլիական «Նոթինգեմ Ֆորեստի» շոտլանդացի կիսապաշտպան Օլիվեր Բերկը կարիերան կշարունակի Գերմանիայում:

19-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել Բունդեսլիգայի նորեկ «Լայպցիգի» հետ, հաղորդում է ակումբի կայքը:

Տրանսֆերը կազմել է 13 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչը նշանակում է, որ Բերկը դարձել է պատմության ամենաթանկ շոտլանդացի ֆուտբոլիստը:

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Նոթինգեմի» կազմում անցկացրել է 5 խաղ եւ խփել 4 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում