13:42  ,  25 օգոստոսի, 2016

Պիկեն ծաղրել է «Ռեալին»

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն, անդրադառնալով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությանը, ծաղրել է Մադրիդի «Ռեալին»: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն ակնարկել է Արքայական ակումբի անցած չեմպիոնական ուղին Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանում:

«Ակնկալում եմ հեշտ խումբ: Փլեյ-օֆֆում կցանկանայի խաղալ Իտալիայի երրորդ թիմի հետ, հետո քառորդ եզրափակիչում հանդիպել Գերմանիայի 8-րդ ակումբին, իսկ կիսաեզրափակիչում՝ Անգլիայի չորրորդ տեղի թիմին: Եվ գլխավորը, որ բոլոր դիմակայությունների պատասխան խաղերն անցկացնենք տանը»,- թվիթերյան էջում գրել է Պիկեն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 25-ին Մոնակոյում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում