16:15  ,  23 օգոստոսի, 2016

Նիկիտա Սիմոնյան․ Ժամանակն է պայքարել գլխավոր մրցանակի համար, սպարտակցի ընկերներ

Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը կարծիք է հայտնել Մոսկվայի «Սպարտակի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մասիմո Կարերայի մասին։

«Ենթադրություններ անելու համար վաղ է, քանի որ թիմին նոր մրցաշրջանին նախապատրաստել է Դմիտրի Ալենիչեւը։ Կարերայի օրոք թիմը մեծ նվիրվածությամբ է խաղում։ «Կրասնոդարի» նկատմամբ հաղթանակն արժանի էր։ Կարեւոր է, որ թիմը կայուն խաղ ցուցադրի, իսկ վարպետություն ավելացնել պետք է։ Տեսնենք, հապճեպ ենթադրություններ չեմ անի։

Փառք Աստծո, դեռ վատ չէ։ Հեռանկարները վատ չեն։ Կցանկանայի, որ վերջապես «Սպարտակի» պատմության մեջ ոսկե մեդալների դադարն ընդհատվեր։ Ժամանակն է պայքարել գլխավոր մրցանակի համար, սպարտակցի ընկերներ»,- Սիմոնյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրից հետո «Սպարտակը» հավաքել է 10 միավոր եւ առաջատարն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում