Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 16-ին Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ, որոննցից չորսը մեդալների հավակնորդներ են:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում կմեկնարկեն աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ) եւ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը (66 կգ): Ալեքսանյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից՝ մրցելով իտալացի Դաիգորո Տիմոնչինիի հետ: Հարությունյանը (66 կգ) եւս կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ հանդիպելով եգիպտացի Ահմեդ Կահկին:
Միհրանը գոտեմարտերը սկսելու է Երեւանի ժամանակով 17:20-ից, իսկ Արթուրը՝ 17:30-ից:
Ծանրամարտի մրցաշարում Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչներ Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանն էլ հանդես կգան գերծանր քաշային կարգում: Նրանք պայքարը կսկսեն Երեւանի ժամանակով 2:00-ից:
Աթլետիկայի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Ամալյա Շառոյանն էլ հանդես կգա հեռացատկի մրցաշարում (ժամը 4:00-ից):
Օգոստոսի 16-ին Ռիո-2016-ում կվիճարկվի մեդալների 27 հավաքածու:
Մրցումային 10 օրերից հետո մեդալային հաշվարկի առաջատարի դիրքը պահպանում է ԱՄՆ-ը, որի մարզիկները նվաճել են 26 ոսկե, 23 արծաթե ու 26 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում գտնվող բրիտանացիներն ունեն 16 ոսկե, 17 արծաթե եւ 8 բրոնզե մեդալ, իսկ երրորդ տեղում է Չինաստանը՝ 15 ոսկի, 14 արծաթ, 17 բրոնզ: Ռուսները չորրորդն են 11 ոսկե, 12 արծաթե ու 13 բրոնզե մեդալով:
19-ամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի արծաթե մեդալի շնորհիվ Հայաստանը բաժանում է 56-62-րդ տեղերը: Մրցումային 10 օրերին ոսկե մեդալի են արժանացել 49 երկրներ:
Ռիո-2016. 11-րդ օր, եզրափակիչներ
16:00 (Երեւանի ժամանակով) լող, տղամարդիկ, բաց ջուր, 10 կմ
16:08. Թիավարություն, տղամարդիկ, մեկտեղանի կանոե, 1000 մետր
16:23. Թիավարություն, կանայք, երկտեղանի բայդարկա, 500 մետր
16:47. Թիավարություն, կանայք, մեկտեղանի բայդարկա, 200 մետր
16:50. Աթլետիկա, տղամարդիկ, եռացատկ
17:12. Թիավարություն, տղամարդիկ, մեկտեղանի բայդարկա, 1000 մետր
18:20. Աթլետիկա, կանայք, սկավառակի նետում
20:05. Առագաստանավային սպորտ, կանայք, լազեր ռադիալ
20:50. Առագաստանավային սպորտ, տղամարդիկ, լազեր
21:00. Սպորտային մարմնամարզություն, տղամարդիկ, զուգափայտ
21:00. Գեղալող, զույգեր
21:35. Առագաստանավային սպորտ, տղամարդիկ, ֆինն
21:47. Սպորտային մարմնամարզություն, կանայք, ազատ վարժություններ
22:20. Առագաստանավային սպորտ, միկստ, նակրա 17
22:34. Սպորտային մարմնամարզություն, տղամարդիկ, պտտաձող
00:05. Հեծանվասպորտ (տրեկ), կանայք, օմնիում
00:44. Հեծանվասպորտ (տրեկ), կանայք, սպրինտ
1:20. Հեծանվասպորտ (տրեկ), տղամարդիկ, կեյրին
2:15. Բռնցքամարտ, 60 կգ
00:00. Հունահռոմեական ոճի ըմբշամարտ, տղամարդիկ, 66 կգ (Միհրան Հարությունյան, նախնական գոտեմարտերը՝ 17:20-ից)
00:00. Հունահռոմեական ոճի ըմբշամարտ, տղամարդիկ, 98 կգ (Արթուր Ալեքսանյան, նախնական գոտեմարտերը՝ 17:30-ից)
1:00. Ջրացատկ, տղամարդիկ, 3 մետր
2:00. Ծանրամարտ, տղամարդիկ, +105 կգ (Գոռ Մինասյան, Ռուբեն Ալեքսանյան)
2:30. Սեղանի թենիս, կանայք, զուգախաղ, Չինաստան - Գերմանիա
3:30. Աթլետիկա, տղամարդիկ, բարձրացատկ
5:30. Աթլետիկա, կանայք, 1500 մետր վազք
5:45. Աթլետիկա, տղամարդիկ, արգելավազք, 110 մետր
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում