Իտալական «Ինտերը» պաշտոնապես հայտարարել է Ֆրանկ դե Բուրին թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակելու մասին:
Հոլանդացի մասնագետը միլանյան ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր եւ օգոստոսի 9-ին կանցկացնի առաջին մարզումը: Դե Բուրը կփոխարինի Ռոբերտո Մանչինին, որը նախօրեին հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից:
Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ դե Բուրի նախորդ աշխատավայրն էր Ամստերդամի «Այաքսը», որը նա գլխավորել է 2010-2016-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում