ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի չորրորդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ ոքի: Մրցաշարի գործող հաղթող Լեւոն Արոնյանը սպիտակներով միավորը կիսել էր Ֆաբիանո Կարուանայի հետ:
Չորրորդ տուրից հետո հայկական շախմատի առաջատարն ունի 2.5 միավոր եւ Վիշվանաթան Անանդի, Ուեսլի Սոյի ու Վեսելին Տոպալովի հերտ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արոնյանի հաջորդ մրցակիցը հոլանդացի Անիշ Գիրին է:
Sinquefield Cup-2016, չորրորդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0.5:0.5
Լին Դիրեն (Չինաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)` 0.5:0.5
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում