09:11  ,  9 օգոստոսի, 2016

Sinquefield Cup. Լեւոն Արոնյանն՝ առաջատարների թվում

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի չորրորդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ ոքի: Մրցաշարի գործող հաղթող Լեւոն Արոնյանը սպիտակներով միավորը կիսել էր Ֆաբիանո Կարուանայի հետ:

Չորրորդ տուրից հետո հայկական շախմատի առաջատարն ունի 2.5 միավոր եւ Վիշվանաթան Անանդի, Ուեսլի Սոյի ու Վեսելին Տոպալովի հերտ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արոնյանի հաջորդ մրցակիցը հոլանդացի Անիշ Գիրին է:

Sinquefield Cup-2016, չորրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0.5:0.5

Լին Դիրեն (Չինաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)` 0.5:0.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում