«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է, որ բրազիլացի պաշտպան Ադրիանոն տեղափոխվել է Ստամբուլի «Բեշիկթաշ», հաղորդում է կատալոնական ակումբի կայքը: Տրանսֆերի արժեքը 600 հազար եվրո է: Եվս 1.7 միլիոն եվրո կստանա «Բարսելոնան», եթե թուրքական ակումբը դուրս գա Չեմպիոնների լիգա:
Ադրիանոն «Բարսելոնա» էր տեղափոխվել 2010-ին «Սեւիլիայից»: Իսպանիայի անցած առաջնությունում նա մասնակցել է ութ հանդիպման, կատարել է մեկ գոլային փոխանցում: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չէր ցանկացել շարունակել համագործակցությունը ֆուտբոլիստի հետ, որի պայմանագիրն ավարտվում էր այս ամռանը:
Հիշեցնենք, որ «Բեշիկթաշում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում