Ֆուտբոլի Ռուսաստանի եւ Թուրքիայի հավաքականները երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նպատակով կանցկացնեն ընկերական հանդիպում, հաղորդում է Milliyet-ը: Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 31-ին Անթալիայում:
Թուրքիայի նախագահ Էրդողանը օգոստոսի 9-ին Ռուսաստանում կհանդիպի Պուտինի հետ եւ նրան կհրավիրի այդ խաղին:
Ռուսական կողմը հայտնել է, որ Ռուսաստանի հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ օգոստոսի 31-ին եւ սեպտեմբերի 6-ին: Դրանից մեկը տեղի կունենա Ռուսաստանում, որի ազգային թիմն ազատված է աշխարհի առաջնության ընտրական փուլից: 2018թ. աշխարհի առաջնությունն ընդունելու է Ռուսաստանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում