10:26  ,  28 հուլիսի, 2016

ՊՍԺ - «Ռեալ»՝ 3:1

International Champions Cup ընկերական մրցաշարի հյուսիսամերիկյան շարքի խաղում Մադրիդի «Ռեալն» ու Փարիզի ՊՍԺ-ն հանդիպել են Օհայո նահանգի Կոլամբուս քաղաքում: 100 հազարանոց ստադիոնում ֆրանսիական թիմը տարել է վստահ հաղթանակ 3:1 հաշվով: Արդեն երկրորդ րոպեին հաշիվը բացել է Նանիտամո Իկոնեն: Հետո դուբլի հեղինակ է դարձել Թոմաս Մենյեն:

Արքայական ակումբը միակ գնդակը խփել է 11 մետրանոցից, որը վաստակել է Իսկոն, իրացրել է Մարսելոն:

International Champions Cup

«Ռեալ» - ՊՍԺ՝ 1:3

Մարսելո, 44, 11մ - Նանիտամո Իկոնե, 2, Թոմաս Մենյե, 35, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում