Ռուսաստանի օլիմպիական հավաքականի 16 ըմբիշների թույլատրել են մասնակցել Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը:
«Ինձ հաղորդել են, որ հունահռոմեական, ազատ ոճի եւ կանանց ըմբշամարտի Ռուսաստանի թիմերի հայտերը հավանություն են ստացել»,- Ժուկովի խոսքը մեջբերում է tass-ը:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել էր, որ ռուս ըմբիշների մասնակցությունը կհաստատվի ներքին քննությունից հետո:
Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն չէր արգելել Ռուսաստանի մասնակցել Խաղերին, սակայն մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաներին իրավունք էր վերապահել հակադոպինգայի կանոնադրության խախտումների համար զրկել ուղեգրերից առանձին մարզիկների:
Աթլետիկայի, լողի, թիավարության միջազգային ֆեդերացիաներն արդեն Ռուսաստանին զրկել են մոտ 110 ուղեգրից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում