Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խիստ սննդակարգ է սահմանել թիմում եւ արգելել է ավելորդ քաշ ունեցող ֆուտբոլիստներին մարզվել ընդհանուր խմբում, մինչեւ չնիհարեն, հաղորդում է 101greatgoals-ը:
29-ամյա ֆրանսիացի Սամիր Նասրին այդ պատժամիջոցին ենթարկված առաջին ֆուտբոլիստն է:
Թիմում արգելված է պիցան, ծանր սնունդը, քաղցր հյութերը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում