11:02  ,  21 հուլիսի, 2016

Հենրիխ Մխիթարյանը Շանհայում մասնակցել է Chevrolet-ի շնորհանդեսին

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Շանհայում մասնակցել է ամերիկյան Chevrolet ավտոարտադրողի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլոբալ համագործակցության հերթական շնորհանդեսին:

Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» Շանհայում պատրաստվում է հուլիսի 22-ի ընկերական հանդիպմանը: Մրցակիցը կլինի Մխիթարյանի նախորդ թիմը՝ Դորտմունդի «Բորուսիան»:

Եվրո-2016-ի մասնակից, շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը արձակուրդում է եւ չի մեկնել Չինաստան: Կազմում ընդգրկվել է ակումբային ակադեմիայի 9 ֆուտբոլիստ:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Սերխիո Ռոմերո, Սեմ Ջոնսթոն, Էրիկ Բայի, Դեյլի Բլինդ, Թիմոթի Ֆոսու-Մենսա, Ֆիլ Ջոնս, Փեդի ՄակՆեյր, Մարկոս Ռոխո, Լյուկ Շոու, Կրիս Սմոլինգ, Ակսել Տաունզեբե, Անտոնիո Վալենսիա, Մայքլ Քարիկ, Անդեր Էրերա, Ադնան Յանուզայ, Ջեսի Լինգարդ, Խուան Մատա, Մեմֆիս Դեպայ, Հենրիխ Մխիթարյան, Անդրեաս Պերեյրա, Էշլի Յանգ, Ուիլ Քին, Մարկուս Ռեշֆորդ, Ուեյն Ռունի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում