20:03  ,  20 հուլիսի, 2016

Հենրիխ Մխիթարյան. Բարդ է լինելու, բայց ձգտելու ենք տիտղոս նվաճել

Նախկին թիմի հետ ընկերական հանդիպումից առաջ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ նոր մրցաշրջանում նպատակ է լինելու նվաճել տիտղոս: Հուլիսի 22-ին Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը Շանհայում կխաղա Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

«Ես շատ ուրախ եմ լինել «Մանչեսթեր Յունայթեդում», որը մեծագույն ակումբներից մեկն է: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի տիտղոս նվաճենք: Դա բարդ կլինի, բայց եկեք լավ պատրաստվենք, հետո կտեսնենք»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի կայքը:

«Մանչեսթեր Յունայթեդն» առաջին տիտղոսը կարող է նվաճել արդեն օգոստոսի 7-ին: Անգլիայի Սուպերգավաթի խաղում գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի երկրի չեմպիոն «Լեսթեր Սիթիի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում