16:26  ,  19 հուլիսի, 2016

«Բարսելոնան» վերադարձել է արձակուրդից

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր թիմը վերադարձել է արձակուրդից: Ֆուտբոլիստները բուժզննում են անցել կատալոնական ակումբի բժշկական կենտրոնում: Մասնակցել են Լուիս Սուարեսը, Դենիս Սուարեսը, Մունիրը, սերխի Ռոբերտոն, Ադրիանոն, Վիդալը, Մաթյոն, Մասիպը, Հալիլովիչն ու Սամպերը:

Եվրո-2016-ի ու Ամերիկայի Գավաթի մասնակիցները (Պիկե, Ռակիտիչ, Բուսկետս, Ինյեստա, Ալբա, Վերմալեն, Մեսի, Մասկերանո, Բրավո) թիմին կմիանան օգոստոսի 1-ին: 

Բրազիլացիներ Նեյմարն ու Ռաֆինյան Բարսելոնա կվերադառնան միայն օգոստոսի վերջում: Նրանք կմասնակցեն օգոստոսի 5-ից 21-ը տեղի ունենալիք Ռիոյի Օլիմպիական խաղերին:

Հուլիսի 20-ից մինչեւ հուլիսի 24-ը թիմը կմարզվի Բարսելոնայում, իսկ հուլիսի 25-ին կմեկնի Դուբլին, որտեղ ընկերական հանդիպում կանցկացնի Գլազգոյի «Սելթիկի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English