12:48  ,  19 հուլիսի, 2016

Գործակալ Ռայոլան Պոգբայի տրանսֆերի գումարից կստանա 20 տոկոս

Թուրինի «Յուվենտուսի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի գումարից ֆուտբոլիստի իտալացի գործակալ Մինո Ռայոլան կստանա 20 տոկոս, հաղորդում է gazzetta.it-ը: Գործակալը Մանչեսթերում է եւ շարունակում է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության հետ: Ռայոլան հույս ունի անգլիական ակումբից կորզել 125 միլիոն եվրո, սակայն իտալական ակումբն այդ գումարից կստանա 100 միլիոն եվրո, եթե իհարկե գործարքը տեղի ունենա:

Հիշեցնենք, որ Մինո Ռայոլան նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալն է: Երկու ֆուտբոլիստներն էլ արդեն պայմանագրեր են կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Իբրահիմովիչը ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավարտից հետո ուներ ազատ գործակալի կարգավիճակ, իսկ Մխիթարյանի համար Դորտմունդի «Բորուսիան» ոչ պաշտոնական տվյալներով, ստացել է 42 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English