Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել հերթական բիզնես գործընկերոջը: Լեգենդար գործարար Ռիչարդ Բրենսոնի Virgin Money ընկերությունը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» հերթական ֆինանսական գործընկերը: Ընդ որում, ակումբի ֆինանսական գործընկերների թիվը հասավ 15-ի: Իսկ ընդհանուր առմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 69 բիզնես գործընկեր, հաղորդում է dailymail-ը: Միլիարդատեր Բրենսոնը Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանցից մեկն է:
Խոշորագույն գործընկերների թվում են Adidas-ը, Aon-ը, Chevrolet-ն, 20th Century Fox-ը, Aeroflot-ը, DHL-ը, Epson-ը, Marathon Bet-ը, Toshiba Medical Systems-ը:
Այս տարվա մայիսի տվյալներով, «Մանչեսթեր Յունայթեդի» միջին շուկայական արժեքը 2.9 միլիարդ եվրո է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում