Ֆրանսիայում ավարտված ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունից հետո Marca-ն ներկայացրել է սպասելիքները չարդարացրած խաղացողների խորհրդանշական հավաքականը:
Դարպասապահ. Ջո Հարթ (Անգլիա):
Պաշտպաններ. Խուանֆրան (Իսպանիա), Սերխիո Ռամոս (Իսպանիա), Ժորդի Ալբա (Իսպանիա):
Կիսապաշտպաններ. Պոլ Պոգբա (Ֆրանսիա), Արդա Թուրան (Թուրքիա), Թոմաս Մյուլեր (Գերմանիա), Ռահիմ Ստերլինգ (Անգլիա):
Հարձակվողներ. Հարի Քեյն (Անգլիա), Ռոբերտ Լեւանդովսկի (Լեհաստան), Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա):
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթել էր Ֆրանսիային՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում