11:11  ,  13 հուլիսի, 2016

US Open-ի մրցանակային հիմնադրամը ռեկորդային կլինի թենիսի պատմության մեջ

ԱՄՆ-ի 2016թ. բաց առաջնության մրցանակային հիմնադրամը կկազմի 46,3 միլիոն դոլար, ինչը ռեկորդային գումար է թենիսի պատմության մեջ, հաղորդում է US Open-ի կայքը:

Մենախաղի հաղթողները ստանալու է 3.5-ական միլիոն դոլար, իսկ եզրափակիչի մասնակիցները՝ 1.75 միլիոն: Զուգախաղի հաղթողները կհարստանան 625 հազար դոլարով: US Open-2015-ի համեմատ մրցանակային հիմնադրամն աճել է 10 տոկոսով:

Australian Open-2016-ի մրցանակային հիմնադրամը 33.5 միլիոն դոլար էր, նախորդ «Ռոլան Գարոսինը»՝ 35,5 միլիոն, իսկ Ուիմբլդոնինը՝ 37,2 միլիոն:

US Open-2016-ը կանցկացվի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը Նյու Յորքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում