Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն չկարողացավ շարունակել ֆրանսիացիների դեմ Եվրո-2016-ի եզրափակիչ խաղը:
Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում ընթացող հանդիպման 9-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» հարձակվողը վնասվածք ստացավ Դիմիտրի Պայետի հետ բախման պատճառով: Ռոնալդուն վերադարձավ խաղադաշտ եւ խաղում էր ցավերով, սակայն քիչ անց դարձյալ ստիպված էր լքել խաղադաշտը՝ չկարողանալով զսպել արցունքները: 25-րդ րոպեին նրան փոխարինեց պորտուգալական «Պորտուի» կիսապաշտպան Ռիկարդո Կուարեժման:
Ընթանում է առաջին խաղակեսը: Ֆրանսիացիներն ունեն առավելություն, բայց հաշիվը չի բացվել:
Հիշեցնենք, որ Ուելսի հավաքականի դեմ կիսաեզրափակիչի խաղում Ռոնալդուն 9-րդ գոլն էր խփել Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարերում եւ կրկնել ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Միշել Պլատինիի ռեկորդը: Եզրափակիչում աչքի ընկնելու դեպքում նա կդառնար Եվրոների պատմության լավագույն ռմբարկուն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում