Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղը կսպասարկի անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը, եթե Ուելսի հավաքականը պարտվի կիսաեզրափակիչում, գրում է The Telegraph-ը:
ՈւԵՖԱ-ում Ուելսին, Անգլիային, Շոտլանդիային ու Հյուսիսային Իռլանդիային համարում են այլ երկրներ, սակայն Մեծ Բրիտանիան ներկայացնող թիմի մասնակցությամբ եզրափակիչում բրիտանացի մրցավարի նշանակումը կարող է սկանդալի առիթ դառնալ: Եթե ուելսցիները կիսաեզրափակիչում հաղթեն Պորտուգալիայի հավաքականին, ապա եզրափակիչը, հավանաբար, կսպասարկի հունգարացի Վիկտոր Կաշաին:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի կիսաեզրափակիչի Պորտուգալիա - Ուելս խաղում կաշխատի շվեդ Յունաս Էրիկսոնի բրիգադը, իսկ Ֆրանսիա - Գերմանիա հանդիպումը կսպասարկի իտալացի Նիկոլա Ռիցոլին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում