13:31  ,  4 հուլիսի, 2016

Ֆակունդո Զամարյանն առաջին գոլն է խփել Բելառուսի առաջնությունում

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության 15-րդ տուրում «Բելշինան» 4:0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Միկաշեւիչի» նկատմամբ:

Հյուրերի երկրորդ գոլը 68-րդ րոպեին խփել է հայկական արմատներ ունեցող 20-ամյա կիսապաշտպան Ֆակունդո Զամարյանը: Դա նրա առաջին գոլն էր Բելառուսի առաջնությունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բելշինայի» մենեջեր Սերգեյ Նովիկովը հայտնել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքրքրված է Զամարյանով եւ առաջիկայում նրան հրավիրելու է Հայաստանի հավաքական: Ֆակունդո Զամարյանը 2012-2016-ը հանդես է եկել արգենտինական «Բոկա Խունիորսի» երիտասարդական թիմում, իսկ «Բելշինային» միացել է այս տարի: Նա ունի Արգենտինայի քաղաքացիութուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում