Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը երկարաձգել է իրանական «Էսթեղլալի» հետ գործող պայմանագիրը, հաղորդում է ակումբի կայքը:
29-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագրի մանրամասները չեն հրապարակվում: Իրանական մամուլի համաձայն՝ գյումրեցի պաշտպանի նոր պայմանագիրը նախատեսված է 2 տարով:
Հիշեցնենք, որ Հրայր Մկոյանը 2014-ից է խաղում «Էսթեղլալում», որի կազմում անցկացրել է 49 հանդիպում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում