MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» 1:1 հաշվով է ավարտել «Դի Սի Յունայթեդի» դեմ տնային խաղը:
57-րդ րոպեին Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո Խուան Մարտինեսն առաջ է մղել դաշտի տերերին, սակայն ավելացված ժամանակում հյուրերը խուսափել են պարտությունից: Հայ հարձակվողը մեկնարկային կազմում խաղացել է առանց փոխարինման:
«Ռեալ Սոլթ Լեյքը» 17 խաղից հետո 28 միավորով երրորդն է Արեւմտյան գոտում:
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը ճանաչվել է MLS-ի՝ հունիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում