Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» իր ինտերնետային խանութում արդեն վաճառքի է հանել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկները, հաղորդում է manchestereveningnews-ը:
Սպասվում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու մասին պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը կհայտարարի արդեն հուլիսի 1-ին:
Հունիսի 30-ին շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարեց, որ իր հաջորդ ակումբը «Մանչեսթեր Յունայթեդն» է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում