«Վոլֆսբուրգի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրե Շյուրլեն մտադիր է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա», գրում է Bild-ը:
Այժմ կողմերը վարում են բանակցություններ, որոնք գաղտնի են պահվում: Շյուլեն չի ցանկացել մեկնաբանել դա:
«Չեմ ցանկանում ոչինչ ասել այդ մասին»,- նշել է գերմանացին:
Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիան» սկսել է փոխարինող փնտրել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը մոտ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում