00:02  ,  25 հունիսի, 2016

Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերն ու գոլային փոխանցումները Գերմանիայի ավարտված առաջնությունում

Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերն ու գոլային փոխանցումներն այս մրցաշրջանում: Գերմանիայի ավարտված առաջնությունում (34 տուր) Հայաստանի հավաքականի ավագը մասնակցել է 31 հանդիպման եւ դարձել 11 գոլի եւ 15 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 52 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում եւ դարձել է 23 գոլի եւ 29 գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղադաշտում անցկացրել է 4383 րոպե: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով