09:10  ,  24 հունիսի, 2016

Եվրո-2016. Թուրքական ռեստորանները սկսել են բոյկոտել պիցցան

Թուրքական ռեստորաններն Իտալիայի դեմ արշավի շրջանակում «բոյկոտ» են հայտարարել պիցցային: Մասնավորապես, Emirgan Cafe ռեստորաններում 2 օր դադարել են իտալական պիցցաների վաճառքը, գրում է Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ի խմբային փուլի վերջին տուրում իտալացիները նվազագույն հաշվով պարտվել էին Իռլանդիայի հավաքականին, որը E խմբից փլեյ-օֆֆ դուրս եկավ երրորդ տեղով: Եթե Իտալիայի հավաքականը չպարտվեր այդ խաղում, փլեյ-օֆֆի վերջին ուղեգիրը բաժին կհասներ D խմբում երրորդ տեղը գրաված թուրքերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում