16:51  ,  30 հունիսի, 2012

Կանուտեն կարիերան կշարունակի Չինաստանում

Չինական «Բեյցզին Գուոան» ակումբը պաշտոնապես հայտարարել է Մալիի ազգային հավաքականի եւ իսպանական «Սեւիլիայի» նախկին հարձակվող Ֆրեդերիկ Կանուտեին ձեռք բերելու մասին:

34-ամյա ֆուտբոլիստը չինական ակումբի հետ կնքել է 1.5 տարվա պայմանագիր: Կանուտեի տարեկան աշխատավարձը կկազմի երկու միլիոն դոլար, հաղորդում է ESPNsoccernet-ը՝ հղում անելով «Բեյցզին Գուոանի» պաշտոնական կայքին:

Իսպանիայի ավարտված առաջնությունում Կանուտեն «Սեւիլիայի» կազմում անցկացրել է 26 խաղ, խփել է չորս գնդակ: Հարձակվողը հանդես է եկել նաեւ ֆրանսիական «Լիոնում», Լոնդոնի «Վեսթ Հեմում» ու «Տոտենհեմում»: 2004-2010թթ. Մալիի հավաքականի կազմում անցկացրել է 38 հանդիպում եւ դարձել է 23 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում