10:07  ,  10 հունիսի, 2016

Սերխիո Ռամոսը կտրել է Ալվարո Մորատայի մազերը (ֆոտո)

Եվրո-2016-ի համար Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատայի սանրվածքն արել է Մադրիդի «Ռեալի» եւ իսպանացիների պաշտպան Սերխիո Ռամոսը, որը տեսանյութը հրապարակել է Ինստագրամում:

«Երկու տարի առաջ Սերխիոն կտրեց մազերս, եւ դրանից հետո ես սկսեցի գոլեր խփել, նա՝ նույնպես: Մենք սնահավատ ենք եւ որոշեցինք կրկնել այդ արարողությունը: Հույս ունենք, որ այն մեզ հաջողություն կբերի»,- Մորատայի խոսքը մեջբերում է AS-ը:

Հունիսի 10-ին մեկնարկող Եվրո-2016-ի խմբային փուլում Իսպանիայի մրցակիցները կլինեն Թուրքիայի, Խորվաթիայի եւ Չեխիայի հավաքականները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում