18:30  ,  10 հունիսի, 2016

Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրո-2016-ին չմասնակցող խաղացողների լավագույն տասնյակում

Տեսանյութում ներկայացված են 50 ֆուտբոլիստներ, որոնք տարբեր պատճառներով զրկված են Եվրո-2016-ին մասնակցելու հնարավորությունից:

6-րդ տեղում է Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Առաջին տեղում «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման է, որը Մաթյո Վալբուենայի շանտաժի գործին առնչություն ունենալու պատճառով հեռացվեց ազգային թիմից:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ը տեղի կունենա հունիսի 10-ից հուլիսի 10-ը Ֆրանսիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով