Ֆրանսիական ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակով հեռացած Զլատան Իբրահիմովիչը չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», գրում է The Times-ը:
Շվեդ 34-ամյա հարձակվողը չի մտնում անգլիական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ծրագրերի մեջ: Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել Մաուրո Իկարդիին («Ինտեր») եւ Պյեր-Էմերիկ Օբամեյանգին («Բորուսիա Դորտմունդ»):
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Իբրահիմովիչն առաջարկներ ունի ԱՄՆ-ից, Չինաստանի ու Քաթարից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում