Մադրիդի «Ռեալի» ու «Աթլետիկոյի» միջեւ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի հաշիվը բացեց Զինեդին Զիդանի թիմը:
Միլանի «Սան Սիրո» ստադիոնում ընթացող խաղի 15-րդ րոպեին իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում գրավեց «Աթլետիկոյի» դարպասն՝ առաջ մղելով Արքայական ակումբին: Ընթանում է առաջին խաղակեսը:
Չեմպիոնների լիգա, եզրափակիչ
«Ռեալ» (Իսպանիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 1:0
Սերխիո Ռամոս, 15
«Ռեալ». Կեյլոր Նավաս, Դանիել Կարվախալ, Պեպե, Սերխիո Ռամոս, Մարսելո, Կազեմիրո, Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա:
Փոխարինողներ. Կիկո Կասիլյա, Նաչո, Խամես Ռոդրիգես, Ալվարո Վասկես, Խեսե, Իսկո, Դանիլո:
«Աթլետիկո». Յան Օբլակ, Խուանֆրան, Ստեֆան Սավիչ, Դիեգո Գոդին, Ֆիլիպե Լուիս, Գաբի, Աուգուստո Ֆերնանդես, Սաուլ Նյիգես, Կոկե, Անտուան Գրիզման, Ֆերնանդո Տորես:
Փոխարինողներ. Միգել Մոյա, Տյագու Մենդեշ, Անխել Կորեա, Լուկաս, Յաննիկ Կարասկո, Տոմաս Պարտի, Խոսե Խիմենես:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում