18:40  ,  23 մայիսի, 2016

Եվրո-2016. Իտալիայի հավաքականի ընդլայնված կազմը

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հրապարակել է ընդլայնված կազմը, որը կպատրաստվի Եվրո-2016-ին։ Թիմ չեն ընդգրկվել հյուսիսամերիկյան ՄԼՍ-ում հանդես եկող Անդրեա Պիրլոն («Նյու Յորք Սիթի») եւ Սեբաստիան Ջովինկոն («Տորոնտո»), հաղորդում է Goal.com-ը։

Դարպասապահներ. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»), Ֆեդերիկո Մարկետի  («Լացիո»), Սալվատորե Սիրիգու (ՊՍԺ, Ֆրանսիա)։ 

Պաշտպաններ. Դավիդե Աստորի («Ֆիորենտինա»), Անդրեա Բարցալի, Լեոնարդո Բոնուչի, Ջորջիո Կյելինի, Դանիելե Ռուգանի (բոլորը՝ «Յուվենտուս»), Մատեո Դարմիան («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Անջելո Օգբոնա («Վեստ Հեմ», Անգլիա), Մատեո Դե Շիլյո («Միլան»), Դավիդե Ձապակոստա («Տորինո»)։

Կիսապաշտպաններ. Մարկո Բենասի («Տորինո»), Ջակոմո Բոնավենտուրա, Ռիկարդո Մոնտոլիվո (երկուսն էլ՝ «Միլան»), Դանիելե Դե Ռոսի («Ռոմա»), Ալեսանդրո Ֆլորենցի («Ռոմա»), Էմանուելե Ջակերինի («Բոլոնիա»), Ժորժինյու («Նապոլի»), Տիագու Մոտա (ՊՍԺ, Ֆրանսիա), Մարկո Պարոլո, Անտոնիո Կանդրեւա (երկուսն էլ՝ «Լացիո»)։

Հարձակվողներ. Էդեր («Ինտեր»), Լորենցո Ինսինյե («Նապոլի»), Գրացիանո Պելե  («Սաութհեմփթոն», Անգլիա), Սիմոնե Ձաձա («Յուվենտուս»), Ֆեդերիկո Բեռնարդեսկի («Ֆիորենտինա»), Ստեֆան Էլ Շարավի («Ռոմա»)։

Եվրո-2016-ի խմբային փուլում Իտալիայի հավաքականի մրցակիցները կլինեն Բելգիայի, Իռլանդիայի եւ Շվեդիայի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով