16:10  ,  23 մայիսի, 2016

Ռաֆայել Վարանը չի մասնակցի Եվրո-2016-ին

Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Եվրո-2016-ին, հայտնում է Goal.com-ը:

23-ամյա ֆրանսիացու մոտ ախտորոշվել է ազդրի մկանային վնասվածք: Նա բաց կթողնի նաեւ Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:

Վարանի փոխարեն Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում ընդգրկվել է իսպանական «Սեւիլիայի» պաշտպան Ադիլ Ռամին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով