Երեւանի «Դինամո» մարզադահլիճում շարունակվող «Ֆուտզալ Բիզնես լիգայի» A մրցաշարում այս հանգստյան օրերին անցկացվեցին երկրորդ տուրի խաղերը:
Տուրը հաղթական էր «Ավան», «Մալաթիա», ՀՌՀ (РАУ) ու «Արմենիա Թրավել» թիմերի համար:
Հաջորդ տուրը կկայանա մայիսի 25-ին եւ 26-ին: NEWS.am-ի ֆուտբոլային թիմը բաց կթողնի երրորդ տուրը:
Հիշեցնենք, որ 11 թիմերի մասնակցությամբ մրցաշարն անցկացվում է մեկ շրջանով (10 տուր):
«Ֆուտզալ Բիզնես լիգայի» նպատակը Հայաստանում ֆուտզալն ավելի մասսայական դարձնելն ու զարգացնելն է: Ստեղծվելու է նաեւ Բիզնես լիգայի հավաքական, որը կմասնակցի միջազգային սիրողական մրցաշարերի: «Ֆուտզալ Բիզնես լիգայի» կազմակերպիչները մտադիր են մրցաշարեր անցկացնել նաեւ Հայաստանի մարզերում եւ Արցախում:
«Ֆուտզալ Բիզնես լիգա», A մրցաշար, երկրորդ տուր
«Մալաթիա» - Marquis՝ 7:1
«Ավան» - NEWS.am՝ 5:2
«Իխտուս» - «Արմենիա Թրավել»՝ 1:6
ՀՌՀ (РАУ) - «Լաս Պալմաս»՝ 6:4
«Չեմպիոնս» - QNET՝ 3:3
Երրորդ տուր
Marquis - «Լաս Պալմաս»
«Մալաթիա» - ՀՌՀ (РАУ)
«Չեմպիոնս» - «Իխտուս»
«Արմենիա Թրավել» - QNET
«Վերածնունդ» - «Ավան»
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում