«Ֆուտզալ Բիզնես լիգա». Երկրորդ տուրի արդյունքները

12:07   23 մայիսի, 2016

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում շարունակվող «Ֆուտզալ Բիզնես լիգայի» A մրցաշարում այս հանգստյան օրերին անցկացվեցին երկրորդ տուրի խաղերը:

Տուրը հաղթական էր «Ավան», «Մալաթիա», ՀՌՀ (РАУ) ու «Արմենիա Թրավել» թիմերի համար:

Հաջորդ տուրը կկայանա մայիսի 25-ին եւ 26-ին: NEWS.am-ի ֆուտբոլային թիմը բաց կթողնի երրորդ տուրը:

Հիշեցնենք, որ 11 թիմերի մասնակցությամբ մրցաշարն անցկացվում է մեկ շրջանով (10 տուր):

«Ֆուտզալ Բիզնես լիգայի» նպատակը Հայաստանում ֆուտզալն ավելի մասսայական դարձնելն ու զարգացնելն է: Ստեղծվելու է նաեւ Բիզնես լիգայի հավաքական, որը կմասնակցի միջազգային սիրողական մրցաշարերի: «Ֆուտզալ Բիզնես լիգայի» կազմակերպիչները մտադիր են մրցաշարեր անցկացնել նաեւ Հայաստանի մարզերում եւ Արցախում:

«Ֆուտզալ Բիզնես լիգա», A մրցաշար, երկրորդ տուր

«Մալաթիա» - Marquis՝ 7:1

«Ավան» - NEWS.am՝ 5:2

«Իխտուս» - «Արմենիա Թրավել»՝ 1:6

ՀՌՀ (РАУ) - «Լաս Պալմաս»՝ 6:4

«Չեմպիոնս» - QNET՝ 3:3

Երրորդ տուր

Marquis - «Լաս Պալմաս»

«Մալաթիա» - ՀՌՀ (РАУ)

«Չեմպիոնս» - «Իխտուս»

«Արմենիա Թրավել» - QNET

«Վերածնունդ» - «Ավան»



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։