Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկությունում մայիսի 22-ին տեղի կունենա եզրափակիչ հանդիպումը: Երկրի չեմպիոն «Բարսելոնան» կընդունի Եվրոպայի լիգայի նորընծա գավաթակիր «Սեւիլիային», որն Իսպանիայի առաջնությունն ավարտել է 7-րդ տեղում:
Բուքմեյքերների ֆավորիտը կատալոնական ակումբն է, որի հաղթանակը ստացել է 1.25 գործակիցը: «Սեւիլիայի» հաղթանակն ունի 9.00 գործակից, ոչ ոքին՝ 6.50:
Հանդիպումը տեղի կունենա Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում:
Իսպանիայի Գավաթ, եզրափակիչ
«Բարսելոնա» - «Սեւլիա»՝ ժամը 23:30-ին (Երեւանի ժամանակ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում